ԱՄՆ նախագահի և առաջին տիկնոջ մասնակցությամբ Վաշինգտոնում վառվեցին Սուրբծննդյան եղևնու լույսերը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը, արխիվ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը Վաշինգտոնում մասնակցեցին Սուրբծննդյան եղևնու լույսերը վառելու տոնական միջոցառմանը։ Հինգից մինչև մեկը Բայդենի հետհաշվարկից հետո վառվեցին լույսերը։

«Շնորհավոր Սուրբ Ծնունդ Ամերիկա։ Թող Աստված օրհնի ձեզ բոլորիդ, թող Աստված պաշտպանի մեր զորքերը։ Շնորհավոր Սուրբ Ծննունդ», - ասաց ԱՄՆ-ի նախագահը։