Երեք մարդ է զոհվել, ևս վեցը վիրավորվել են այսօր առավոտյան Երուսաղեմում ահաբեկչական հարձակման հետևանքով։
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի արևմտյան հատվածում գտնվող կանգառներից մեկում, երբ ամերիկյան արտադրության М-16 հրացանով և ատրճանակով զինված երկու երիտասարդներ անկանոն կրակ են բացել ավտոբուսի սպասող մարդկանց ուղղությամբ։ Տեղում գտնվող զինված իսրայելցիները պատասխան կրակ են բացել՝ սպանելով հարձակվողներից մեկին և ծանր վիրավորելով երկրորդին։
Պաղեստինյան խմբավորումներից որևէ մեկն առայժմ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։