«Ինձ նույնպես թունավորել էին», - սոցիալական ցանցերում այսօր գրել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ մեկնաբանելով Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բոդանովի կնոջ թունավորման մասին տեղեկությունները։
«Դա ռուսների տիպիկ ոճն է։ Ինձ թունավորել էին բանտում, և իմ օրգանիզմում ծանր մետաղների առկայությունը հաստատել էին գերմանական և ամերիկյան լաբորատորիաները», - Ֆեյսբուքում գրել է Սաակաշվիլին։
Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովի կնոջ՝ Մարիանայի թունավորման և նրա օրգանիզմում ծանր մետաղների առկայության մասին այսօր հաղոդել էին մի շարք ուկրաինական աղբյուրներ։ «Ազատության» ուկրաինական ծառայության հետ զրույցում այդ տեղեկությունները պաշտոնապես հաստատել էր Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ամերիկացի փորձագետի համոզմամբ՝ Սաակաշվիլիին թունավորել են տարբեր տեսակի ծանր մետաղներովՓորձագետը ենթադրում է, որ Միխեիլ Սաակաշվիլիին հավանաբար թունավորել են