Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարը ժամանել է Բաքու

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը ժամանել է Ադրբեջան, հայտնում է նրա ղեկավարած կառույցը։

Նրան դիմավորել է իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Գյուլերը Բաքվում կմասնակցի Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպմանը։