ՀՀ քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրությունը վավերացման փուլում է. ԱԺ փոխնախագահ

Հայաստանի քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրությունը վավերացման փուլում է և շատ մոտ ապագայում արդեն ուժի մեջ կմտնի, հայտնել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ ելույթ ունենալով Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 52-րդ տարեդարձի առթիվ:

Նա հույս է հայտնել երկու երկրների միջև համագործակցության խորացման։