«Թուրքական ավիաուղիներ»-ը 355 նոր Аirbus կգնի

Թուրքիա - «Թուրքական ավիաուղիներ»-ի օդանավեր Ստամբուլի օդանավակայանում, արխիվ

«Թուրքական ավիաուղիներ»-ը առաջիկա տարիներին Аirbus կորպորացիայից 355 նոր օդանավ կգնի», - հաղորդում է Hurriyet պարբերականը՝ վկայակոչելով ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ահմետ Բոլաթին։

«Առաջին Аirbus-ները Թուրքիա կմատակարարվեն 2026 թվականին», - նշել է Բոլաթը՝ ընդգծելով, որ գործարքի ամբողջական իրագործումից հետո ընկերության օդանավերի թիվը կհասնի 950-ի։ «Այդպիսով, «Թուրքական ավիաուղիներ»-ը կդառնա աշխարհի յոթ խոշորագույն ավիափոխադրողներից մեկը», - նշում է Hurriyet-ը։