Բորել. «Մեկ սարսափը մյուսով չի կարելի փոխարինել»

ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Պաղեստինի վարչապետի գրասենյակում, Ռամալահ, 17 նոյեմբերի, 2023թ.

Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն այցելել է Իսրայել, որտեղ հանդիպել է այդ երկրի բարձրաստիճան ղեկավարների, ինչպես նաև սպանված ու պատանդառված իսրայելցիների ազգականների հետ:

Նա դատապարտել է ահաբեկչական հարձակումներն իսրայելցիների վրա: Բորելը նաև մտահոգություն է հայտնել պաղեստինցիների կրած տառապանքների կապակցությամբ:

«Մի սարսափով չի կարելի փոխարինել մյուս սարսափը», - ասել է Ժոզեպ Բորելը:

Եվրամիության դիվանագիտության ղեկավարը փորձում է դրսևորել կառույցի բոլոր 27 երկրների համար համեմատաբար ընդունելի դիրքորոշում, քանի որ միության ներսում կան տարաձայնություններ ընդհանուր իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտի վերաբերյալ:

«Եվրամիությունը Պաղեստինի ժողովրդի բարեկամն է և անհապաղ հրադադար է պահանջում»,- X-ի էջում գրել է Բորելն, ով այսօր նաև Պաղեստինի ինքնավարության տարածք է այցելել: