Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացնելու ԱԽ մշտական անդամների հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր օպերատիվ հանդիպում է անցկացնելու անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Այդ մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Նախագահն այսօր աշխատում է Նովո-Օգարևոյի նստավայրում, որտեղ նա օպերատիվ հանդիպում կանցկացնի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը և ավելացրել՝ «թեմաների մասին կտեղեկացնենք»։

Խոսնակի փոխանցմամբ, Պուտինի աշխատանքային գրաֆիկի մյուս բոլոր միջոցառումները ոչ հրապարակային են։