Տաթևիկ Վիրաբյանն ազատ կարձակվի առաջիկա օրերին. փաստաբան

Դատարանն արցախցի Տաթևիկ Վիրաբյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք, նա ազատ կարձակվի առաջիկա օրերին, հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

Տաթևիկ Վիրաբյանը մեղադրվում է սեպտեմբերին զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու և վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով այդ անկարգություններին մասնակցելու համար։ Նա մեղքը չի ընդունում։

Փաստաբանն ավելի վաղ ասել էր, որ երկու անչափահաս երեխաների մայրը բանտում ուշագնաց էր եղել։