«Ասել էին՝ մամա, շակալադ կբերես, չհասցրի». 10-ամյա Միքայելն ու 8-ամյա Նվերը՝ ադրբեջանական ագրեսիայի զոհ
Your browser doesn’t support HTML5
Սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ռազմական հարձակման հետևանքով սպանված 8-ամյա Նվերը և 10-ամյա Միքայելը այդ օրը երկու եղբայրների՝ 6-ամյա Սեյրանի և մեկամյա Կարենի հետ Սառնաղբյուր գյուղում մենակ էին մնացել։ Մայրը՝ 33-ամյա Զարինեն, հերթական անգամ ոտքով ուղևորվել էր Ասկերան՝ հաց և ուտելիք բերելու։