Թարթառի շրջանում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել․ Բաքու

Բաքուն հաղորդում է, որ Թարթառի շրջանի Բորսունլու գյուղի տարածքում այսօր ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել։

Ըստ երկրի ներքին գործերի նախարարության՝ 1999 թվականին ծնված Ալի Ագալարովի վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել գյուղի տարածքում ագարակի կենդանիներին փնտրելու ժամանակ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Բաքվի՝ այսօր Ֆիզուլիի շրջանում ականի պայթյունից մեկ մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել