Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի նորանշանակ վարչապետին

Սլովակիայի նորանշանակ վարչապետ Ռոբերտ Ֆիցո, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ֆիցոյին Սլովակիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով:

Հայաստանի կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սլովակիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ պետական պաշտոններում Ձեր հարուստ քաղաքական փորձը լավագույնս կծառայի Սլովակիայի հետագա առաջընթացին:

Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Սլովակիայի միջև առկա բարեկամական հարաբերություններն առավել կընդլայնվեն՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»:

Ռոբերտ Ֆիցոն Սլովակիայի վարչապետն է եղել նաև 2006-2010 և 2012-2018 թվականներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սլովակիան երաշխիքներ է պահանջում Ուկրաինայից տրամադրվող գումարների յուրացումը բացառելու համար Կիևում անցկացվում է ԵՄ ԱԳ նախարարների առաջին հավաքը Միության տարածքից դուրս