Կամերունում ամբարտակի փլուզման հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել

Ամբարտակի փլուզման հետևանքը, Յաունդե, Կամերուն, Յաունդե, 9 հոկտեմբերի, 2023թ.

Կամերունի մայրաքաղաք Յաունդեում ամբարտակի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 23 բնակիչ:

Տևական հորդառատ անձրևներից հետո մայրաքաղաքին մոտ գտնվող լճերից մեկի պատնեշը չի կարողացել զսպել ջրի ճնշումը, և հզոր հոսքը մոտ 30 տներ է ավերել:

Տեղական իշխանությունների փոխանցմամբ, զոհերից բացի կան նաև մեծ թվով անհետ կորածներ: Տեղում փրկարարների խմբեր են աշխատում: