Ղազախստանն ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել

Ղազախստանի և Ադրբեջանի ղեկավարներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ու Իլհամ Ալիևը, արխիվ

Աստանան և Բաքուն համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել, որոնց եզրափակիչ փուլին հետևել է Ղազախստանի պաշտպանության նախարար Ռուսլան Ժակսիլիկովը։

Ըստ Ղազախստանի պաշտպանության նախարարության՝ Կասպից ծովի ավազանում անցկացված «Խազրի 2023» զորավարժությունների ընթացքում երկու երկրների ստորաբաժանումները հիմնականում կենտրոնացել են ծովային հետևակի և ռազմանավերի մարտական ներդաշնակեցման ինչպես նաև օդային և ցամաքային թիրախների խոցման վրա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանն ու Ղազախստանը ռազմական երկկողմ համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել