Ընտանիքի անհետ կորած անդամներին կամ հարազատներին գտնելու 600 ահազանգ է ստացվել. Արցախի ՄԻՊ

Վերջին 2 օրվա ընթացքում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և այլ պատկան պետական մարմինները ստացել են ավելի քան 600 ահազանգ և հարցում՝ գտնելու իրենց ընտանիքի անհայտ կորած անդամներին, հարազատներին, հայտնում է ՄԻՊ գրասենյակը։