Բռնակցված Ղրիմը ենթարկվել է աննախադեպ լայնածավալ հաքերային գրոհի

«Վագներականների» հուշահամալիրը, Սիմֆերոպոլ, բռնակցված Ղրիմի «մայրաքաղաք»:

Ղրիմում համացանցի ծառայություններ մատակարարող ընկերությունները հայտնել են կիբերհարձակման ենթարկվելու մասին:

«Աննախադեպ կիբերհարձակում Ղրիմի ինտերնետ պրովայդերների վրա: Թերակղզում գրանցվել են ինտերնետի ընդհատումներ: Բոլոր ծառայություններն աշխատում են ինտերնետը վերականգնելու վրա: Ներողություն ենք խնդրում օգտատերերից այս ժամանակավոր դժվարությունների համար»,- գրել է Ղրիմում Մոսկվայի կողմից ղեկավար նշանակված Սերգեյ Ակսենովի օգնական Օլեգ Կրյուչկովը:

Ավելի վաղ Ակսենովը հայտնել է Ղրիմի վրա թևավոր հրթիռների գրոհի մասին: Դրանք, ըստ Ակսենովի, ոչնչացվել են ՀՕՊ համակարգի միջոցով: