Հասանովն ընդունել է ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի նորանշանակ հրամանատարին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի նորանշանակ հրամանատար Կիրիլ Կուլակովին։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը ներկա է եղել նաև ՌԴ ցամաքային զորքերի հրամանատար Օլեգ Սալյուկովը։

«Պաշտպանության նախարար Զաքիր հասանովը նշել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը հիմնված է բարեկամական հարաբերությունների և փոխադարձ վստահության վրա», - փոխանցում է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը։

Աղբյուրի համաձայն՝ Հասանովը պնդել է, թե վերջին շրջանում «ավելացել են հայկական անօրինական զինված խմբավորումների կողմից իրականացվող սադրանքները»։