Ավերիչ փոթորիկի հետևանքով Լիբիայում հազարավոր զոհեր ու անհետ կորածներ կան

Լիբիայում ջրհեղեղների հետևաքով նախնական տվյալներով շուրջ 2 հազար 300 մարդ է զոհվել, իսկ 10 հազար մարդ անհետ կորած է հմարվում։ Կիրակի գիշերը ուժեղ փոթորիկը ավերածություններ է պատճառել Լիբիայի արևելքում ընկած բնակավայրերին, ամենաշատը տուժել է Դերնա քաղաքը։

Որոնողական փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Մի շարք երկրներ մարդասիրական օգնություն են ուղարկում Լիբիա։