Մարոկկոյում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 820-ի

Մարոկկոյում երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած հուժկու երկրաշարժի զոհերի թիվը հասել է 820-ի։ Հաղորդվում է նաև հարյուրավոր վիրավորների մասին։

Աղետի գոտում աշխատում են փրկարարները և շտապօգնության թիմերը:

Մարոկկոյի ազգային երկրաֆիզիկական ինստիտուտի փոխանցմամբ, երկրաշարժի ուժգնությունը 7 մագնիտուդ է եղել:

Էպիկենտրոնը գտնվել է Մարոկկոյում մեծությամբ չորրորդ քաղաք Մարաքեշից 77 կիլոմետր հարավարևմուտք:

Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել էպիկենտրոնից 400 կիլոմետր շառավիղով: Մի շարք երկրների ղեկավարներ ցավակցություն են հայտնել Մարոկկոյի թագավոր Մոհամեդ 6-րդին՝ ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հուժկու երկրաշարժ Մարոկկոյում, կան հարյուրավոր զոհեր և վիրավորներ