ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու Բաքվի պնդումը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է հրադադարը խախտելու Բաքվի պնդումը՝ այն հերթական ապատեղեկատվություն որակելով։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Բաքուն մասնավորապես հաղորդել է, թե վերոնշյալ ժամանակահատվածում հայկական զինված ուժերի ստորաբաժանումները Վարդենիսի շրջանի դիրքերից «տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել են Քելբաջարի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»։