Առնվազն 73 զոհ՝ Յոհանեսբուրգի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով

Յոհանեսբուրգի կենտրոնում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 73 մարդ է զոհվել, տուժածների թիվը հինգ տասնյակից ավելին է։

Անցած գիշերը հրդեհը բռնկվել է գործարար կենտրոնի մոտ գտնվող շենքում, որտեղ վերջին շրջանում մարդիկ անօրինական բնակվում էին։ Ըստ տեղական մամուլի՝ բնակիչների մեծ մասը անօրինական միգրանտներ էին։

Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն։