Արցախցիները ողջ գիշեր հսկել են Աղդամ-Ասկերան փակ ճանապարհը
Your browser doesn’t support HTML5
Ադրբեջանական ալյուրով բեռնված երկու բեռնատարները Աղդամում դեռ սպասում են։ Բաքուն երեկվանից փորձում է 40 տոննա ալյուր ուղարկել Ստեփանակերտ, առայժմ անարդյունք։ Երեկվանից ողջ գիշեր ու հիմա Աղդամ-Ասկերան փակ ճանապարհը արցախցիները հսկել են, ասում է Ասկերանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը։