«Հեյնիկեն» ընկերությունը Ռուսաստանում գտնվող իր բիզնեսը 1 եվրոյով վաճառել է Arnest Group-ին

Գարեջուր արտադրող հոլանդական «Հեյնիկեն» ընկերությունը մեկ եվրոյով վաճառել է Ռուսաստանում գտնվող իր բիզնեսը՝ բոլոր բաժնեմասերն ու 7 գործարանները Arnest Group ընկերությանը, հայտնում է ռուսական ՌԲԿ-ն։

Փոխարենը Arnest ընկերությունը պարտավորվել է ժամանակի ընթացքում մարել հոլանդական ընկերության ունեցած 100 միլիոն եվրոյի պարտքը և առաջիկա երեք տարում պահպանել 1800 աշխատատեղերը։

Arnest Group ընկերությունն արտադրում է մազերի լաք, դեզոդորանտ, միջատասպան նյութեր, կոշիկների խնամքի միջոցներ։

«Հեյնիկեն»-ից հայտարարել են, որ կես տարվա ընթացքում Ռուսաստանում կդադարեցնեն «Ամստել» գարեջրի արտադրությունը, այլ երկրում այդ անունով արտադրանք չեն թողարկի, և Ռուսաստան այլևս չեն վերադառնա։