Միշուստինը ժամանել է Հայաստան

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։

ՌԴ վարչապետին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Միշուստինը Հայաստանում է՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Նիստն անցկացվելու է Ծաղկաձորում։

Ռուսաստանի կառավարության ղեկավարը պլանավորում է Ծաղկաձորում քննարկել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման գործընթացի հետագա զարգացման հարցեր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՌԴ վարչապետ Միշուստինը օգոստոսի 24-25-ին կայցելի Հայաստան

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստը կկայանա Ծաղկաձորում օգոստոսի 24-ին