Ուզբեկստանի նախագահը կնոջ հետ ժամանել է Ֆիզուլի

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևն իջնում է օդանավից, արխիվ

Պետական այցով Ադրբեջանում գտնվող Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը կնոջ հետ ժամանել է Ֆիզուլի։ Ֆիզուլիի օդանավակայանում նրանց դիմավորել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա կինը։ Նրանք միասին մասնակցել են միջնակարգ դպրոցի բացմանը, ծանոթացել նոր կառուցված այլ օբյեկտների:

Շավքաթ Միրզիյոևը լինելու է նաև Շուշիում։ Թուրքիայի նախագահից հետո նա երկրորդ պետության ղեկավարն է, ով այցելում է 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողությանը անցած տարածքներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուզբեկստանի նախագահն Ադրբեջան այցի շրջանակում կլինի նաև Ֆիզուլիում ու Շուշիում