Ղազախական PTC Holding ընկերությունը վրացական կողմի հետ Վրաստանի Փոթի նավահանգստում բազմամոդուլային տերմինալ է կառուցում։
Ծրագիրն իրականացնելու համար Poti Transterminal համատեղ ընկերություն է ստեղծվել։ Յուրաքանչյուր կողմին հավասարապես բաժին է ընկնում բաժնետոմսերի 50 տոկոսը։ Ներդրումը գնահատվում է 15-20 միլիոն ամերիկյան դոլարի սահմաններում։
Առաջին փուլը նախատեսվում է շահագործման հանձնել 2024 թվականին։
Ապագա տերմինալի տարածքը մաքրվել է։ Ուրբաթ օրը տեղի է ունեցել շինարարության մեկնարկի խորհրդանշական կապսուլի տեղադրման միջոցառումը, որին մասնակցել է ղազախական ընկերության կառավարման խորհրդի նախագահ Թիմուր Կարաբաևը։