Ադրբեջանում տեղի է ունեցել 4 մագնիտուդով երկրաշարժ

Ստորգետնյա ցնցումներ գրանցող սեյսմոգրաֆ:

Ադրբեջանում օգոստոսի 9-ին տեղի է ունեցել 4 մագնիտուդով երկրաշարժ, հայտնել է Ադրբեջանի գիտությունների ակադեմիային կից սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը:

Սեյսմոլոգների փոխանցմամբ, ստորգետնյա ցնցումը գրանցվել է Սաաթլիի շրջանում Բաքվի ժամանակով ժամը 21:38-ին:

Երկրաշարժի էպիկենտրոնի կոորդինաներն են՝ հյուսիսային լայնության 39.93 աստիճան, արևելյան երկայնության 48.36 աստիճան, օջախը գտնվել է 52 կիլոմետր խորության վրա։

Տուժածների և ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն ստացվել: