Ֆիլիպինները դատապարտել է Չինաստանի առափնյա պաշտպանության վտանգավոր գործողությունը

Ֆիլիպինները դատապարտել է Չինաստանին Հարավչինական ծովում իր նավի վրա ջրանետի միջոցով կատարված վտանգավոր գործողության համար։

Չինաստանի առափնյա պաշտպանության նավը շաբաթ օրը ջրանետի շիթն ուղղել էր ֆիլիպինյան նավի վրա, որը պարեն, ջուր և վառելիք էր տանում Չինաստանի կողմից վիճելի համարվող կղզում տեղակայված ֆիլիպինցի զինծառայողներին։

Ֆիլիպինների առափնյա պաշտպանությունը չինական կողմին մեղադրել է վտանգավոր մանևրներ կատարելու և ջրանետը անօրինական օգտագործելու մեջ։

2016-ին Հաագայի արբիտրաժային դատարանը մերժել էր Հարավչինական ծովում Պեկինի տարածքային հավակնությունները։