Թուրքիայի ԳՇ պետ է նշանակվել Մեթին Գուրակը

Թուրքիայի բարձրագույն ռազմական խորհուրդը գլխավոր շտաբի պետ է նշանակել Մեթին Գուրակին։ Վերջինս այդ պաշտոնում փոխարինում է Յաշար Գյուլերին, ով հունիսից զբաղեցնում է պաշտպանության նախարարի պաշտոնը։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով նիստը գլխավորած նախագահ Ռեջեփ Էրդողանի հրամանագիրը։