«Ոչ մի տարբերություն չկա Կոբախիձեի և Զախարովայի միջև», - ասել է Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Պաատա Մանջգալաձեն՝ մեկնաբանելով ռուսական զբոսանավի դեմ Բաթումիի բողոքի ակցիաի վերաբերյալ «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի և Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունները։
«Եթե մենք դիտարկենք վերջին հայտարարությունները, ապա կհասկանանք, որ Կոբախիձեի ու Զախարովայի տարբերությունը միայն սեռական պատկանելիության մեջ է»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս զբոսաշրջիկներով կրուիզ նավը խարիսխ է ձգել Բաթումիի նավահանգստում