Պեկինում ջրհեղեղի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Չինաստանի մայրաքաղաք Պեկիում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել։ Անհետ կորած 13 քաղաքացիներին հայտնաբերելու համար իշխանությունները օգտագործում են նաև ռազմական ուժերի ուղղաթիռները։

Պեկինում շուրջ 44 հազար մարդ է տուժել, 127 հազարը տարհանվել է վտանգավոր վայրերից։ Տրանսպորտի աշխատանքը շատ թաղամասերում խափանվել է։

Doksuri կոչված թայֆունը, երբ ուրբաթ օրը հարվածեց Չինաստանին, երկրի 18 նահանգներում հորդառատ անձրևների նախազգուշական տագնապ հայտարավեց։