Հունաստանում զինամթերքի խոշոր պահեստ է պայթել

Բնակիչների տարհանումը, Վոլոս ավանի շրջան, Հունաստան, 27-ը հուլիսի, 2023թ.

Հունաստանում հուլիսի 27-ին պայթյուն է որոտացել ռազմաօդային ուժերի զինամթերքի պահեստում։

Այն գտնվում է Մագնիսիայի շրջանի Նեա Անկիալոս ավանի մոտ: Պահեստի պայթյունի հավանական պատճառն անտառային հրդեհն է:

Այդ շրջանում տեղակայված են զինամթերքի մի քանի պահեստներ, այդ թվում՝ Հունաստանի ռազմաօդային ուժերի 111-րդ մարտական բրիգադի արկերը և հրթիռները։

Հրդեհը ևս մեկ ուղղությամբ է մոտենում Նեա Անկիալոսի թաղամասին։ Բնակիչներին շտապ տարհանում են:

Հրդեհաշիջմանը մասնակցում են հրշեջների մարտական հաշվարկներ և օդանավեր, սակայն ուժեղ քամու հետևանքով հրդեհը տարածվում է: