Կոլումբիայում Կունդինամարկայի շրջանում հուլիսի 18-ի սողանքի զոհերի թիվը հասել է 26-ի:
«Ընդհանուր հաշվով հայտնաբերել ենք 26 դիակ, վաղը պետք է փորձենք գտնել բնակիչներից ևս երեքին, ովքեր այս պահին համարվում են անհետ կորած», - Twitter-ում տեղադրած տեսաուղերձում հայտնել է շրջանի նահանգապետ Նիկոլաս Գարսիա Բուստոսը:
Սողանքը Կոլումբիայի կենտրոնական շրջանում ավերել է Նարանհալ անվամբ գյուղը, ծանր տուժել են Կուենտամեն և ևս մի քանի փոքրիկ բնակավայրեր:
Ենթադրվում է, որ լեռնային զանգվածի տեղաշարժն առաջացրել են հորդառատ անձրևներից հեղեղված տեղական գետերը: