Գործադուլ իտալիական օդակայանում․ ցուցարարներն աշխատանքային պայմանների բարելավում են պահանջում

Գործադուլ Իտալիայի օդնավակայաններից մեկում, արխիվ

Իտալիական օդանավակայանի աշխատակիցների գործադուլի պատճառով այսօր չեղարկվել են հարյուրավոր թռիչքներ, որոնցից պետք է օգտվեր 250 հազար ուղևոր։

Բողոքի ակցիայի մասնակիները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում։ Միայն Հռոմի օդանավակայանում մոտ 200 չվերթ է չեղարկվել, Միլանում՝ մոտ 150 չվերթ, տասնյակ քաղաքներում, այդ թվում՝ Թուրինում, Պալերմոյում օդանավակայանները ևս հրաժարվել են սպասարկել օդանավերին։

Իտալիայի տրանսպորտի նախարար Մատեո Սալվինին գործադուլավորներին կոչ է արել «ողջախոհություն» ցուցաբերել և «չվնասել միլիոնավոր այլ աշխատողների և զբոսաշրջիկների»։