Չինաստանի նախագահ Սի Ծինփինն այսօր Պեկինում պաշտոնական արարողակարգով ընդունել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասին։
Չինաստանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրանք պայմանավորվել են երկու կողմերի միջև ռազմավարական գործընկերություն հաստատել։
Սի Ծինփինը Մահմուդ Աբասին ասել է, որ Չինաստանը պատրաստ է դրական դեր խաղալ օգնելու պաղեսինցիներին հասնել ներքին համերաշխության և օժանդակել Իսրայելի հետ խաղաղ բանակցություններին։
Պաղեստինի առաջնորդը եռօրյա այց է կատարել Չինաստան՝ հուսալով ցուցադրել Պեկինի աջակցությունը այն բանից հետո, երբ մեկ ամիս առաջ Նյու Յորքում մասնակցելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, նրան չէր հաջողվել հանդիպում ունենալ ԱՄՆ պաշտոնյաների հետ, գրում է Reuters-ը։