Շոլց․ «Մոտ ապագայում պատրաստվում եմ զրուցել Պուտինի հետ»

Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը այսօր հայտարարել է, որ պատրաստվում է՝ «մոտ ապագայում զրուցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»։ Այս մասին Շոլցը հայտարարել է Գերմանիայի բողոքական եկեղեցու՝ Նյուրնբերգում ընթացող ամենամյա համագումարի ընթացքում։

«Ես Ռուսաստանի նախագահի հետ զրուցել եմ Ուկրաինա ներխուժելու մասին նրա արձակած հրամանից քիչ անց։ Շուտով ես կրկին պատրաստվում են զրուցել Պուտինի հետ», - հայտարարել է գերմանական կառավարության ղեկավար։

Պատասխանելով Մոսկվայի հետ անհապաղ բանակցություններ սկսելու՝ դահլիճից հնչող կոչերին` Շոլցը նշել է՝ «բանակցությունները, իհարկե, դրական երևույթ են։ Այլ հարց է, թե ով ում հետ է բանակցելու և ինչի շուրջ»։