Ղուբաթլուում ադրբեջանցի զինծառայող է զոհվել

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր Հայաստանին սահմանակից Ղուբաթլուի շրջանում ադրբեջանցի զինծառայող է զոհվել։

Trend գործակալության փոխանցմամբ՝ Պետական սահմանապահ ծառայության 23-ամյա ծառայող Ռահիլ Ահմեդովը զոհվել է «զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով»։