Մինսկում առաջիկայում կհանդիպեն ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի նախարարները

ՀԱՊԿ երկրների դրոշները:

ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների խորհրդի առաջիկա նիստը կգումարվի հունիսի 19-ից 20-ը Մինսկում: Այդ մասին այսօր հայտնել է Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը:

«Օրակարգում միջազգային և տարածաշրջանային իրավիճակի քննարկումն է, բացի այդ, անդրադարձ կլինի միջազգային այլ կառույցների, մասնավորապես, ՄԱԿ-ի, ԱՊՀ-ի և Շանհայան համագործակցության կազմակերպության հետ ՀԱՊԿ-ի համագործակցության խնդիրներին»,- ասվում է Բելառուսի արտաքին գերատեսչության հրապարակած հաղորդագրությունում:

ՀԱՊԿ-ում այս տարի նախագահում է Բելառուսը, կառույցի անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը: