Նուման Քուրթուլմուշը՝ Թուրքիայի ազգային մեծ ժողովի նորընտիր նախագահ

Թուրքիայի խորհրդարանի նոր խոսնակ Նուման Քուրթուլմուշը, արխիվ:

Նախօրեին Թուրքիայի խորհրդարանում՝ Ազգային մեծ ժողովում, տեղի է ունեցել խոսնակի ընտրությունը:

28-րդ գումարման խորհրդարանի նախագահի ընտրությունների երրորդ փուլի արդյունքներով հաղթող է ճանաչվել «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունից առաջադրված Նուման Քուրթուլմուշը: Նրա օգտին լիագումար նիստին ներկա 584 պատգամավորներից քվեարկել են 321-ը:

Քուրթուլմուշը համարվում է փորձառու քաղաքական գործիչ: Նախկինում նա զբաղեցրել է կառավարության մամլո խոսնակի, փոխվարչապետի, մշակույթի և զբոսաշրջության փոխնախարարի պաշտոնները: Քուրթուլմուշն ամուսնացած է, ունի երեք զավակ: