Դելին և Վաշինգտոնը ճանապարհային քարտեզ են մշակել, որի նպատակն է զարգացնել երկկողմ համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում, Հնդկաստան կատարած այցի ընթացքում հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը։
«Հնդկաստանի և Միացյալ Նահանգների համագործակցությունը այն անկյունաքարային գործոնն է, որ ապահովում է ազատությունն ու թափանցիկությունը Խաղաղ և Հնդկական օվկիանոսների ավազաններում։ Մեր երկու հզոր պետությունների միջև խորացող կապերը, ռազմական համագործակցությունն ու տեխնոլոգիական ինտեգրումը կարող են ծառայեցվել համաշխարհային բարօրությանը», - ասել է Պենտագոնի ղեկավարը։