Դատախազը որոշել է քրեական հետապնդում հարուցել 17-ամյա պատանուն հարվածներ հասցրած ոստիկանի նկատմամբ

Your browser doesn’t support HTML5

Դեպքից միայն երկու ամիս անց ու միայն երեկվա աղմուկից հետո դատախազը որոշեց քրեական հետապնդում հարուցել անչափահաս տղային հարվածներ հասցրած ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժնի պետ Արսեն Ղայթմազյանի նկատմամբ։