Քիշնևում մեկնարկել են Փաշինյան-Ալիև բանակցությունները

Քիչ առաջ Քիշնևում մեկնարկել են Փաշինյան-Ալիև բանակցությունները՝ Եվրոպական խորհրդի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ։

Ինչպես փոխանցեցին Հայաստանի կառավարությունից, հանդիպումը նախ եռակողմ՝ Փաշինյան-Ալիև-Միշել ձևաչափով է մեկնարկել, ապա միացել են Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները։

Այսօր ավելի վաղ լրագրողների հետ ճեպազրույցում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հույս էր հայտնել, որ հնգակողմ հանդիպմանը Հայաստանն ու Ադրբեջանը կհաստատեն հարաբերությունները կարգավորելու ընդհանուր քաղաքական կամքը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քիշնևյան բանակցությանն ընդառաջ Արցախում հույս ու լավատեսություն չկա