Ուկրաինան պնդում է, որ Կիևի վրա արձակված բոլոր 11 ռուսական հրթիռները վայր են գցվել

Ռուսական խոցված հրթիռի բեկորը, Կիև, 29 մայիսի, 2023թ,

Մայիսի 29-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի սարսափած բնակիչները ռուսական հրթիռներից թաքնվել են մետրոյի ստորգետնյա կայարաններում:

Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն բնակիչներին կոչ է արել անհապաղ թաքնվել ապաստարաններում:

Այսօր վաղ առավոտյան Կիևի վրա ռուսների իրագործած հրթիռակոծությունը 16-րդ էր մայիս ամսվա ընթացքում:

Ուկրաինայի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հայտարարել է, որ բոլոր 11 հրթիռները վայր են գցվել:

Ուկրաինայի օդուժի խոսնակ Յուրի Իհնատի փոխանցմամբ, ռուսները մայրաքաղաքին հարվածել են, հավանաբար, «Իսկանդերներով» և S-300 և S-400 հրթիռներով:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել Կիևի վերջին հրթիռակոծության հարցը: