Մոսկվայում մինչ եռակողմ հանդիպումը Պուտինը առանձին հանդիպումներ կունենա Ալիևի և Փաշինյանի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Մոսկվայում առանձին հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետև տեղի կունենա երեք առաջնորդների հանդիպումը, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Կրեմլում այսօր նաև անցկացվում է ԵԱՏՄ գագաթնաժողովը։

Պեսկովն ասել է, որ առաջին անգամ հյուրի կարգավիճակով ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու է Ադրբեջանի նախագահը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան