ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հակասություններ չի տեսնում բեռնափոխադրումների վերաբերյալ վրացական կողմի հայտարարություններում

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը պատճառ չի տեսնում հակադարձելու վրացական կողմի հայտարարություններին, թե Բաթումի- Նովոռոսիյսկ բեռնափոխադրումները կանոնավոր չեն։ Նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ մինչ այս նավով երկու փորձնական բեռնափոխադրում է իրականացվել։

Դրանք նախատեսում են կանոնավոր դարձնել՝ շաբաթական մեկ անգամ չվերթով, հստակ ժամկետներ առայժմ չեն նշում։ Նախօրեին գերատեսչությունը հայտնեց՝ Բաթումի-Նովոռոսիյսկ նավային բեռնափոխադրման մեկնարկը տրված է։ Վրաստանից արձագանքեցին՝ այդ երկու չվերթները կանոնավոր չեն եղել։

Այսօր էլ հարևան երկրի խորհրդարանի խոսնակն է հայտարարել՝ Ռուսաստանի հետ կանոնավոր ծովային հաղորդակցության վերսկսման մասին լուրերը պարզապես ֆեյք են։ Նախարարությունն, ըստ էության, վրացական կողմի և իրենց հայտարարություններում հակասություններ չի տեսնում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի խորհրդարանի խոսնակը Ռուսաստանի հետ ծովային հաղորդակցության վերսկսումը «ֆեյք լուր» է անվանում
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաթումի-Նովոռոսիյսկ ծովային բեռնափոխադրումները կանոնավոր չեն. Թբիլիսիում հերքում են Երևանից հնչող պնդումները