Առնվանզ երեք մարդ է զոհվել Իրաքի հյուսիսում գտնվող Սինջար գավառում՝ այսօր լուսադեմին թուրքական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով, հաղորդում է Իրաքյան Քուրդիստանի հակահաբեկչական գործակալությունը։
Տեղական աղբյուրների պնդմամբ, բոլոր երեք զոհերն առնչություններ ունեին Քրդական բանվորական կուսակցության (РКК) հետ:
Սա վերջին մեկ շաբաթում այս շրջանում թուրքական ԱԹՍ-ով իրականացված արդեն երկրորդ հարձակումն է։
Մայիսի 16-ին իրականացված հարվածի հետևանքով Քրդական բանվորական կուսակցության ևս երեք զինյալ էր զոհվել, ևս մեկը վիրավորվել էր։