Մոլդովան ամբողջությամբ հաղթահարել է էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից

Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը, Բուխարեստ, 18 մայիսի, 2023թ.

Մոլդովան հայտարարել է, որ այլևս չի սպառում ռուսական բնական գազը: Այդ մասին այսօր հայտնել է Մոլդովայի կառավարության ղեկավարը:

Քիշնևն Ուկրաինայի պատերազմի մեկնարկից հետո որոշել է հնարավորինս արագ հաղթահարել էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից:

«Եթե նախկինում Մոլդովայի սպառած գազի և էլեկտրականության 100 տոկոսը հասել է Ռուսաստանից, ապա հիմա մենք բացարձակ կախված չենք այդ երկրից: Մենք տեխնիկական և առևտրային առումով միացել ենք Եվրոպայի էներգետիկ համակարգին»,- Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ասել է Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը: