Բաքուն դատապարտում է Հայաստանում ադրբեջանցի զինծառայողների դատավարությունը

Ադրբեջանի արտգործնախարարությունն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ դատապարտում է Հայաստանում ադրբեջանցի երկու զինծառայողների դատավարությունը՝ Երևանից պահանջելով անհապաղ ազատ արձակել նրանց։

Հայաստանի տարածքում ապրիլ ամսին հայտնաբերված զինծառայող Ագշին Բաբիրովը երկուշաբթի դատապարտվել է ավելի քան 11 տարվա ազատազրկման։ Հուսեյն Ախունդովի գործը դեռ քննության փուլում է։ Նա մեղադրվում է նաև սպանության համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկը դատապարտվել է 11,5 տարվա ազատազրկման