«Մինչև աչքս չտենա, չեմ հավատա». արցախցիները փոփոխություններ չեն սպասում ակտիվիստների հեռանալուց հետո
Your browser doesn’t support HTML5
Ադրբեջանցի ակտիվիստները Շուշի-Քարինտակ խաչմերուկից հեռանում են հպարտ ու երջանիկ։ Ինչպես իրենց հայտարարության մեջ են բացատրել՝ Ադրբեջանի ինքնիշխան տարածքում արդեն սահմանային անցակետ է տեղակայվել։ Նկատի ունեն Հայաստան - Արցախ սահմանագծին Հակարիի կամրջի վրա Ադրբեջանի կահավորած անցակետը։