Բաքվում հանդիպել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարները

Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններ, արխիվ

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարները։

Ավելի վաղ երեք երկրների ռազմական գերատեսչությունները պաշտպանության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

Ադրբեջանի Պաշտպանության ազգային համալսարանի ռեկտոր, գեներալ-լեյտենանտ Հեյդար Փիրիևն ընդգծել է փորձի փոխանակման կարևորությունը՝ համոզմունք հայտնելով, որ եռակողմ այդ համագործակցությունը «ծառայում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովմանը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կարսում հանդիպել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները